Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
18.01.17, 13:23

Հակառակորդի արձակած կրակոցից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող

Հակառակորդի արձակած կրակոցից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

18.01.2017թ. ժամը 14:00-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: