Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել մարտական հենակետերի ուղղությամբ. ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող
Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
04.12.2015թ.՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դեպքի առթիվ։
Կատարվում է նախաքննություն: