Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
16.08.21,
18:15
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով հրազենային մահացու վնասվածք է ստացել զինծառայող Արման Հակոբյանը
2021թ. Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: