Հանդիպում Քննչական կոմիտեում. կարևորվել է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը
![Հանդիպում Քննչական կոմիտեում. կարևորվել է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը Հանդիպում Քննչական կոմիտեում. կարևորվել է միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը](https://investigative.am/storage/files/2020/12/1608729810,8194.jpeg?token=7a8c85b8b8eabe941d4e41ed48c5dc90e052d762)
2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն և Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին և ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Կողմերը կարևորել են միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացումը, քրեական գործերով, ըստ անհրաժեշտության, միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև՝ սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը և օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։
Ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված ավելի ամրապնդելու համագործակցությունը՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։