Լրահոս
    25.06.21, 09:00

    Հանդիպում Քննչական կոմիտեում (լուսանկարներ)

    Հանդիպում Քննչական կոմիտեում (լուսանկարներ)

    Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելին և ԹՊԻՀ բաժնի իրավական հարցերով խորհրդական Ադի Հոլովեյին:

    Հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը:

    Հայկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:

    Սա տիկին Հանսելի առաջին հանդիպումն է Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ:

    Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: