Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
    13.11.15, 09:06

    Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողների սպանության դեպքի առթիվ

    Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողների սպանության դեպքի առթիվ


    Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից  2 ժամկետային հայ զինծառայողների՝ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի սպանության դեպքի առթիվ:

    2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացել են մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Վահե Վարդգեսի Վանոյանը և Միքայել Առաքելի Թորոսյանը:

    Կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով,  ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

    Վ.Վանոյանի և Մ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները: