Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
    31.05.17, 14:04

    Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

    Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

    Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

    2017 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիք Սմբատի Ավանեսյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է բուժհաստատություն: 

    Դեպքի առթիվ Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

    Կատարվում է նախաքննություն: