Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
14.08.17,
13:50
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
![Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ](https://investigative.am/storage/files/2017/08/1502718793,1428.jpeg?token=eb3b88fd7988ddee78cfe41baabd49a0e901d787)
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ։
14.08.2017թ՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: