Լրահոս
    16.12.15, 11:20

    Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

    Հարուցվել է քրեական գործ՝  թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ


    ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է  asparez.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում, արձանագրվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր։ Նույն կայքում տեղադրվել է նաև նշված ընտրախախտման վերաբերյալ տեսանյութ։

    Նկատի ունենալով, որ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

    Կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

    Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ։