Լրահոս
14.12.15, 15:02

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 2/32 ընտրատեղամասում 3 անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 2/32 ընտրատեղամասում 3 անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի թիվ 2/32 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։

Ահազանգի հիման վրա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  նյութերի նախատապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ.Փափազյանը, Հ.Դեմիրճյանը և Թ.Բարսեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը։

Դեպքի առթիվ  դեկտեմբերի 12-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։