Հայտարարություն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ
Պատվիրատուն` ՀՀ քննչական կոմիտեն, որը գտնվում է ՀՀ, ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում, Քրեական գործով անկախ փորձագիտական գնահատման նպատակով հայտարարում է երկու փուլով նախաորակավորման ընթացակարգ։ Անկախ միջազգային փորձագիտական գնահատման առարկա են հանդիսանում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետև՝ ՇՄԱԳ) և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (այսուհետև՝ ԲՍԱԳ) նախագծերը։
Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցը պետք է ներկայացնի ՝
1) Ընկերության ընդհանուր նկարագիրը (նկարագիրը, գրանցման հավաստագիրը, գրանցման հասցեն եւ այլն)
2) վերջին 2 տարվա ընթացքում նման պահանջների հետ համադրելի բնույթի եւ բարդության առնվազն (10) նախագծերի ցանկ (ներառյալ հաճախորդների անունները / կապի մանրամասները):
3) հիմնական անձնակազմի որակավորումը եւ փորձը (առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող առնվազն մեկ ղեկավար աշխատակից եւ անձնակազմի առնվազն 1 տարվա համապատասխան փորձ ունեցող աշխատակից):
4) ընկերության կողմից իր նախկին եւ ընթացիկ պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ (հարկերի, տուրքերի եւ այլ պետական տուրքերի վճարում)
5) չունենա շահերի բախում, այդ թվում նաև անձնակազմի աշխատակիցները,
6) ունենա առնվազն 10 (տասը) տարվա գործունեության փորձ,
7) ունենա միջինը 5 (հինգ) տարվա աշխատանքային փորձով աշխատանքային ռեսուրսներ,
8) նվազագույն տարեկան շրջանառությունը ներկայացնող ֆինանսական հաշվետվություն (բնօրինակ փաստաթղթի պատճեն)
Մասնակիցը համարվում է որակավորման չափանիշին բավարարող, եթե ներկայացրել է պահանջվող տեղեկությունները։
Նախաորակավորման հայտը մասնակիցը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով` սույն հայտարարությունը հրապարակվելու օրվանից հաշված 6-րդ օրվա ժամը 12:00-ն, press@investigative.am էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։
Նախաորակավորման հայտերը կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն:
Մասնակցի կողմից կազմվող փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե նախաորակավորման հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Նպատակահարմարության դեպքում մասնակիցը պահանջվող տեղեկությունները կարող է ներկայացնել սույն հայտարարությամբ առաջարկվող ձևերից տարբերվող այլ ձևերով` պահպանելով պահանջվող վավերապայմանները։
Երկու փուլով մրցույթի գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Յուրա Իվանյանին:
Հեռախոս+37411 880017, +37495 74 98 20
Էլ. փոստ` press@investigative.am
Պատվիրատու` ՀՀ քննչական կոմիտե