Լրահոս
08.10.21,
12:56
ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորական ուղերձը
![ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորական ուղերձը ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորական ուղերձը](https://investigative.am/storage/files/2021/10/1633697899,4468.jpeg?token=dbac7eda53932166912812e10c62bfb34a3d7004)
Հարգելի պարոն Քյարամյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի դերը մեծ է մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին:
Քննիչները, ապացուցելով գործին և հայրենիքին իրենց նվիրվածությունը, մեծածավալ և բարդ աշխատանք են կատարում՝ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով պատասխանատվության անխուսափելիության հանրաճանաչ սկզբունքի իրականացումը:
Համոզված եմ, որ աշխատանքների կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված բոլոր բարդ ու դժվարին խնդիրները:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին մաղթում եմ ընտանեկան երջանկություն, առողջություն և անսասան հավատ մեր պետության առջև դրված նպատակների իրականացման համար:
ՀՀ գլխավոր դատախազ,

արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական Ա.Դավթյան