Լրահոս
08.10.21, 14:21

ՀՀ Հատուկ քննչական ծառայության շնորհավորական ուղերձ

ՀՀ Հատուկ քննչական ծառայության շնորհավորական ուղերձ

Հարգելի պարոն Քյարամյան,

ՀՀ հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ողջ անձնակազմին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

Քննչական կոմիտեին այսօր կարևոր առաքելություն է վստահված մեր երկրում օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման, հանցագործությունների դեմ անզիջում պայքարի, պետության և քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանության հարցում:

Իրատեսորեն արժևորելով ձեռքբերումները և խորապես գիտակցելով Ձեր ստանձնած բարդ ու պատասխանատու աշխատանքի կարևորությունը՝ միանգամայն վստահ եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների արհեստավարժությունը, կուտակած փորձն ու նվիրումը լավագույնս կնպաստեն կառույցի առջև ծառացող ցանկացած խնդրի լուծմանը և մարտահրավերների հաղթահարմանը:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ կյանքի բոլոր ոլորտներում:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի
պարտականությունները կատարող,
արդարադատության երրորդ դասի
պետական խորհրդական Վ.Հովհաննիսյան