ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ քննչական կոմիտեի ստեղծման 10-ամյակին և Ռուսաստանում ընդհանրապես քննչական մարմինների կազմավորման 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
Աշխատանքային այցի ընթացքում Ա.Հովսեփյանն առանձնազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչի հետ, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը։
Բացի այդ, քննարկվել են երեք երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների 2017 թվականի հոկտեմբերին Երևանում նախատեսված համատեղ կոլեգիայի նիստի կազմակերպմանը և օրակարգին վերաբերող հարցեր:
Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: