ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է պարգևների (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է մի շարք պարգևների:
Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը Հայկ Գրիգորյանին պարգևատրել է «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակի համար» մեդալով, ինչպես նաև՝ «Ծառայության և փոխգործակցության համար» կրծքանշանով:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր հերթին մեդալներով և հուշանվերներով է պարգևատրել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների ղեկավարներին և աշխատակիցներին: