ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 63-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին
ք.Երևան, 01.04.2019թ., 38-Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 11-ի թիվ 21-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 63-Լ հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 10-րդ կետի «, քարտուղար՝ Դեպարտամենտի տարածքային բաժնի պետը» բառերը հանել:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետին:
Հ. Գրիգորյան