Լրահոս
21.03.19, 10:42

ՀՀ ՔԿ նախագահն ամփոփել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից 2018թ. կատարված աշխատանքը (լուսանկարներ)

ՀՀ ՔԿ նախագահն ամփոփել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից 2018թ. կատարված աշխատանքը (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ ծանոթանալու բաժնի կողմից 2018թ. կատարված աշխատանքներին:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվել է 3420 քրեական գործ՝ 2017 թվականի 2356 քրեական գործի դիմաց:

Հանցագործություններով պետությանը պատճառված 60.192.000 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 52.178.000 ՀՀ դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննական բաժնի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հանձնարարություններ է տվել:

Հաշվի առնելով հիշյալ բաժնի աշխատանքային աննախադեպ ծանրաբեռնվածությունը՝ Հայկ Գրիգորյանը հանձնարարել է բոլոր աշխատակիցներին ներկայացնել պարգևատրման:

«Փառք ու պատիվ ձեզ, որ կարողացել եք նման ծանրաբեռնվածության պայմաններում չծուլանալ և շարունակել ակտիվ աշխատանքային գործունեությունը: Քրտնաջան աշխատանքի արդյունքում դուք հասել եք գերազանց արդյունքների: Գերազանց եմ գնահատում Ձեր կողմից կատարված աշխատանքը»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահի նախաձեռնությամբ տարբեր ստորաբաժանումների քննիչներ պարբերաբար կգործուղվեն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ գործընկերներին օգնելու և աշխատանքային ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթևացնելու նպատակով: