Լրահոս
14.05.18, 10:25

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելոռուս

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելոռուս

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին մեկնել է Բելոռուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելոռուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։

Այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի եւ Բելոռուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։

Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիր։