Պաշտոնական
16.05.18, 19:27

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը այցելել է Բելառուսի Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը այցելել է Բելառուսի Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Բելառուսի հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բելառուսի Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին, արխիվի վարման կառուցակարգերին, անչափահասների հարցաքննությունների համար նախատեսված սենյակներին։

Նշված սենյակներում Բելառուսում ոչ միայն կատարվում են անչափահասների մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողությունները, այլ նաև՝ համապատասխան հոգեբանական աշխատանք իրականացվում հանցագործությունից տուժած կամ հանցագործության ականատես դարձած անչափահասների հետ։