ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ ՀՀ ՔԿ ծառայողի օրվա կապակցությամբ ստացել է բազմաթիվ շնորհավորական ուղերձներ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ ՀՀ ՔԿ ծառայողի օրվա և մասնագիտական տոնի կապակցությամբ ստացել է բազմաթիվ շնորհավորական ուղերձներ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ միջազգային գործընկերների կողմից։
Տոնի կապակցությամբ շնորհավորել են ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ՝ Իվան Նոսկևիչը՝ մաղթերով տոկունություն և հաջողություն չափազանց պատասխանատու այս աշխատանքում ու նոր ձեռքբերումներ՝ ի շահ պետության և հասարակության:
Շնորհավորական ուղերձեր են հղել նաև ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչպես նաև՝ գործընկեր գերատեսչությունների ղեկավարները: