Պաշտոնական
25.09.15, 17:06

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհհամադ Ռեիսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

ՔԿ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ն.Գ. Մոհհամադ Ռեիսիի պաշտոնավարման ժամանակահատվածում որակական նոր հարթություն է տեղափոխվել երկու երկրների իրավապահների համագործակցությունը և շնորհակալություն հայտնել՝  ներդրած ջանքերի համար։

Դեսպանը  վստահեցրել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման տարիներին արել է ամեն հնարավորը՝ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար ու հեռանում է մեր երկրից ջերմ հիշողություններով՝ նշելով, որ իր սիրտը մշտապես մնալու է Հայաստանում։

Ա.Հովսեփյանը Մոհհամադ Ռեիսիին հաջողություն է մաղթել իր հետագա գործունեության ընթացքում։