Լրահոս
    02.04.17, 14:01

    ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 52 հաղորդում

    ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 52 հաղորդում

    ՀՀ քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
     

    Ստացված հաղորդումներից 24-ը՝ Երևանում, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 5-ը՝ Արագածոտնի͵ 2-ը՝ Տավուշի͵ 1-ական՝ Արմավիրի եւ Սյունիքի մարզերում։
     

    ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ։
     

     Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։