Լրահոս
22.12.21, 12:22

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում բերման ենթարկված անձի կողմից խուլիգանություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում բերման ենթարկված անձի կողմից խուլիգանություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոստիկանության Սպիտակի բաժանում քաղաքացու կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյուքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի 30-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ վիճա­բանելու և նրան դանակով հարվածելու դեպքի առթիվ նյութերի նախապատ­րաստման ընթացքում, նշված հանցանքը կատարելու կասկածանքով 2021թ. նոյեմբերի 22-ին բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժին:

Բերման ենթարկվելուց անմիջապես հետո վերջինս, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավո­րութ­յամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու կազմալուծելով ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատա­կից­ների բնականոն աշխա­տանքը, Ոստիկանության բաժնի միջանցքում հայհոյել է ոստիկաններին, ինչը զուգորդվել է նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնա­լիք­ներով, ինչպես նաև՝ քրեական հետախուզության բաժնի դռան ապակին դիտավո­րությամբ կոտրելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սպիտակի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: