Լրահոս
29.10.15, 06:00

Կադրային փոխատեղումներ

Կադրային փոխատեղումներ


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ:

Ըստ այդմ՝ Սամսոն Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ Սամվել Մկրտչյանը, ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից, նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Մեկ այլ հրամանով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը՝ ազատվելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Նահապետյանը: