Կասկածյալը ձերբակալվել է, ավտոմեքենան` հայտնաբերվել. ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են
![Կասկածյալը ձերբակալվել է, ավտոմեքենան` հայտնաբերվել. ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են Կասկածյալը ձերբակալվել է, ավտոմեքենան` հայտնաբերվել. ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են](https://investigative.am/storage/files/2016/04/1461043499,7979.jpeg?token=9ac69646e08b82081734c69725fd6b60bffcc656)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան:
2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։
Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:
Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: