Լրահոս
    04.04.25, 17:00

    Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին

    Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին

     

    Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին:

    Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

    Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Վաղինակ Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները: Կոմիտեի նախագահն ընդգծել է Վաղինակ Մարտիրոսյանի՝ համակարգում անցած ճանապարհը և վստահություն հայտնել, որ վերջինս կարող է արդյունավետորեն լուծել ստորաբաժանման առջև դրված խնդիրները:

    Գլխավոր վարչության պետը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և ընձեռված հնարավորության համար:

    Աթուր Պողոսյանը շնորհավորել է նաև Վիգեն Մեսրոպյանին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: