Լրահոս
14.08.19, 15:54

Մամուլի ասուլիս՝ Քննչական կոմիտեում (լուսանկարներ)

Մամուլի ասուլիս՝ Քննչական կոմիտեում (լուսանկարներ)

ՀՀ Քննչական կոմիտեում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը:

ՔԿ պաշտոնյան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել շուրջ 200 էջից բաղկացած փորձաքննության եզրակացության կոնկրետ կետեր, պարզաբանումներ են տրվել քրեական գործով առաջ քաշված խնդիրների, քրեական հետապնդման իրականացման հիմքերի վերաբերյալ:

Քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը ներկայացնելուց հետո Յուրա Իվանյանը սպառիչ պատասխաններ է տվել լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին բնապահպանական ռիսկերը կառավարելի դարձնելու ուղղությամբ առաջարկվող լրացուցիչ միջոցառումների կիրառմանը և քրեական գործի քննության հետագա ընթացքին: