Լրահոս
04.04.17, 08:41

Մեղադրանք է առաջադրվել` 17 մլն դրամի յուրացում կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել` 17 մլն դրամի յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերությունից կատարված յուրացումների մեխանիզմը, դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք:

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 30-ամյա երիտասարդը, աշխատանքային պայմանագրի համաձայն, հանդիսացել է ՍՊ ընկերության առևտրի ներկայացուցիչ և ունեցել ընկերության հաճախորդներից պատվերներ ընդունելու և  մատակարարված ապրանքների գումարը հավաքագրելու լիազորություն: Օգտվելով սույն հանգամանքից՝ 2013թ մայիսից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում 42 հաճախորդներից հավաքագրել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ՝ վաճառված ապրանքների գումարը, և այն ընկերության հաշվեհամարին փոխանցելու փոխարեն յուրացրել է՝ օգտագործելով իր համար՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: