Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ մայիսի 21-ին, Քննչական կոմիտեի անձնակազմին ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանին:
Հայկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ նորանշանակ վարչության պետը համակարգում նոր մարդ չէ: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգյանը տասներկուամյա աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում, Շիրակի, Կոտայքի, Երևան քաղաքի դատախազություններում, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազությունում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Ա.Գևորգյանի նշանակման կապակցությամբ իր խոսքը եզրափակել է՝ նշելով՝ բարի գալուստ մեր մեծ ընտանիք՝ մաղթելով նրան հաջողություններ և բեղմնավոր աշխատանք: