Լրահոս
    24.01.17, 14:45

    Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում

    Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։ 

    Արդարադատության փոխգնդապետ Վարդան Ավագյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Վերջինիս փոխարեն մարզային վարչության պետ է նշանակվել Կամո Սահակյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։

    Մեկ այլ հրամանի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Վահագն Ջիվանյանը՝ սեփական դիմումի համաձայն։ Բաժնի պետ է նշանակվել Արտակ Պետրոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։