«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ պարոն Արգիշտի Քյարամյանին և բոլոր գործընկերներին՝ քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անկոտրում կամք, անսպառ ուժ և եռանդ՝ Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների անշեղ իրականացման և ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրողությունների ու մարտահրավերների պայմաններում համակարգի առջև ծառացող խնդիրների արդյունավետ լուծմամբ հայրենանպաստ գործունեության ծավալման և իրավակարգի ամրապնդման համար:
Խաղաղություն և առողջություն ենք մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին:
Հարգանքով՝
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Ն. Հովսեփյան