Լրահոս
24.05.19, 08:27

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը մասնակցել է Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողությանը

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը մասնակցել է Դատագենետիկական  փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր  մասնակցել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական  փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողությանը:

Կառավարության որոշմամբ, Քննչական կոմիտեի և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով, ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, որի շնորհիվ հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ  ՀՀ  ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ու «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը կտրեցին կարմիր ժապավենը, որից հետո ներկաները ծանոթացան բաժնի կողմից կատարվող աշխատանքներին:

Ներկաները փաստեցին, որ ձեռք բերված սարքավորումները թույլ կտան առավել սեղմ ժամկետներում ստանալ փորձաքննության հիմնավորված և օբյեկտիվ արդյունքներ: