ՔԿ նախագահի տեղակալներն ընդունել են ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչներին (լուսանկարներ)
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանն ու Սամվել Ավետիսյանն այսօր ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արման Պողոսյանը հավաստիացրել է, որ Կոմիտեն պատրաստակամ է արդյունավետ համագործակցություն ունենալ փորձագիտական խմբի հետ:
ՔԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները գտնվում են Քննչական կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացմանն ու հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:
ԵԱՀԿ փորձագիտական խումբը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Հայաստանին՝ գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում: