Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
    30.07.19, 13:48

    ՔԿ ԶՔԳՎ ծառայողները Սիրիայում հանդիպել են հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին

    ՔԿ ԶՔԳՎ ծառայողները Սիրիայում հանդիպել են հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին

    2019թ. հուլիսին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ պետի տեղակալ, գնդապետ Ա.Ասլանյանը և ԶՔԳՎ ՀԿԳ վարչության ավագ քննիչ, փոխգնդապետ Դ.Իգիթյանը գտնվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որտեղ հանդիպել են մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՍԱՀ Հալեպ քաղաքում գտնվող հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին:

    Այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել նաև ՍԱՀ համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնատար անձանց հետ: