Միջազգային համագործակցություն
10.03.16, 11:47

Քննչական կոմիտեի կին ծառայողները Թբիլիսիում մասնակցել են «Կանայք ոստիկանությունում» թեմայով ամենամյա համաժողովին

Քննչական կոմիտեի կին ծառայողները Թբիլիսիում մասնակցել են «Կանայք ոստիկանությունում» թեմայով ամենամյա համաժողովին


ՀՀ քննչական կոմիտեի կին ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակցել են «Կանայք ոստիկանությունում» թեմայով հինգերորդ ամենամյա համաժողովին՝ կազմակերպված Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից։

Համաժողովի ընթացքում քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության դեպքերի, թրաֆիքինգի քննության, հանցագործության դեպքի վայրի զննության առանձնահատկություններին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում վերջին զարգացումներին, մարդու առևանգմանը և պատանդ վերցնելու հետ կապված քննության պրակտիկ հմտություններին վերաբերող հարցեր։ Կին իրավապահներն ուսումնասիրել են նաև ինքնապաշտպանություն և պաշտպանողական տակտիկա։

Համաժողովի ընթացքում պատվիրակության անդամներն ակտիվ մասնակցել են թեմաների քննարկմանը և ծրագրի կազմակերպիչներին ներկայացրել առաջարկություններ՝ հետագա ծրագրի շրջանակներում  քննարկման ենթակա թեմաների վերաբերյալ։

Համաժողովին մասնակցած ՀՀ քննչական կոմիտեի  պատվիրակությունը բաղկացած է եղել 7 կին ծառայողներից, նրանց թվում՝ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ասյա Ղալթախչյանը, կազմակերպական-վերլուծական բաժնի ավագ քննիչ Սեդա Պողոսյանը, Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լուսինե Վարդանյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Աննա Խաչատրյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Մարիաննա Գուրօղլյանը, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Լիանա Մարկոսյանը և նույն բաժնի քննիչ Սոֆի Թորոսյանը: