Լրահոս
03.12.18, 14:26

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է մահացած զինծառայողի հարազատներին (լուսանկարներ)

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է մահացած զինծառայողի հարազատներին (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,  Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը և ԶՔԳՎ պետի տեղակալ Արման Ասլանյանն այսօր ընդունել են 2018 թվականի սեպտեմբերի 26-ին մահացած Աղասի Մկրտչյանի հարազատներին և փաստաբանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ա.Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված նախնական քննության արդյունքները:

Պարզաբանումներ են ներկայացվել քրեական գործի ընթացքի վերաբերյալ, տրվել են տուժող կողմին հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է մանրակրկիտ քննություն՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: