Միջազգային համագործակցություն
05.12.18, 09:09

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին (լուսանկարներ)

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  դեսպանին (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու վերաբերյալ հարցեր:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխադարձ ճանաչողական այցեր կազմակերպելու և միմյանց իրավապահ մարմինների գործունեության հետ ծանոթանալու մասին: