Լրահոս
30.07.19, 08:51

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչությունում և ընդունել է քաղաքացու (լուսանկարներ)

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչությունում և ընդունել է քաղաքացու (լուսանկարներ)

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ:

Խորհրդակցության ընթացքում  ՔԿ նախագահը հանձնարարություն է տվել՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

«Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը ընդգծել է, որ քննիչի տեսական գիտելիքների կատարելագործումն առաջնային խնդիր է. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի: Իրավաբանը հարուստ է իր գիտելիքներով»,- ասաց ՔԿ նախագահը:

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահը նաև ընդունել է  գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող Շիրակի մարզի բնակչուհուն:

ՔԿ նախագահը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում, իր անմիջական վերահսկողությամբ, կձեռնարկվեն անհրաժեշտ  քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քաղաքացին շնորհակալություն է հայտնել Հայկ Գրիգորյանին՝ սրտացավ վերաբերմունքի և բարեխիղճ աշխատանքի համար: