Լրահոս
    01.03.19, 10:20

    Քննչական կոմիտեի նախագահը մասնակցել է Գավառի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը (լուսանկարներ)

    Քննչական կոմիտեի նախագահը մասնակցել է Գավառի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը (լուսանկարներ)

    ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գավառ քաղաքում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի  քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա են գտնվել նաև մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։

    ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի շենքը հիմնովին վերանորոգվել է: Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով:

    Բաժինն ունի 13 աշխատանքային սենյակ, hսկիչ-անցագրային կետ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:

    ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորել է քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը՝ նշելով, որ այն քննիչներին հնարավորություն կընձեռի օրենքով նախատեսված ծառայողական պարտականությունները կատարել ավելի արդյունավետ:

    ՔԿ նախագահը շնորհակալություն  է հայտնել կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար:

    ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ: