Լրահոս
15.01.16, 12:18

Քննիչը վարույթ է ընդունել թիվ 1/05 ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Քննիչը վարույթ է ընդունել թիվ 1/05 ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը


Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել թիվ 1/05 ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 14-ին  դատախազությունից ստացվել է թիվ 1/05 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նույն օրը քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։