Լրահոս
29.07.16, 10:38

Քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին

Քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։
 

Քրեական գործով հարցաքննվել է նաև փորձագետը, և  ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին։
 

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: