Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
    18.02.16, 16:35

    Քննություն է տարվում ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները

    Քննություն է տարվում ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները


    2016 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը:

    Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առաջին կայազորային քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

    Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։