-
25.12.14, 15:36ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեին գույք հանձնելու մասինՀայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 8/2 շենքի N 5 հասցեում գտնվող բնակարանը հանձնել ՀՀ քննչական կոմիտեին՝ Վարդգես Վահանի Աթոյանին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
-
17.12.14, 15:26ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասինՀամաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ կառավարությունը որոշում է հաստատել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը:
-
05.12.14, 15:18ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեին գույք ամրացնելու մասինՀիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Վարդենիս քաղաքի Բարեկամության փողոցում գտնվող մանրէաբանական լաբորատորիայի մասնաշենքը հանձնել ՀՀ քննչական կոմիտեին:
-
09.10.14, 15:01ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասինՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը՝ ՀՀ կառավարությունը որոշում է սահմանել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետականապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները:
-
02.10.14, 13:32ՀՀ Կառավարության որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեին գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասինՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ քննչական կոմիտեի համար համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ քննչական կոմիտեին գումար հատկացնել:
-
12.09.14, 13:59ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու մասինՀՀ կառավարությունը հաստատել է ՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը: