-
07.08.17, 11:05Սպանություն՝ հոգեհացից հետո. մեկ անձ ձերբակալվել էՀոգեհացի ավարտից հետո առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ 27-ամյա երիտասարդին դանակի գործադրմամբ պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը։
-
24.07.17, 13:43Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասին . հարուցվել են քրեական գործերՏևական ժամանակ գնդակոծության է ենթարկվել գյուղը, որի հետևանքով ոչնչացվել և վնասվել են գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, գույքը, խոտի հակերը։
-
15.07.17, 11:20Հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվՀաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է:
-
12.07.17, 11:55Տավուշի մարզի 30-ամյա բնակչին սպանելու համար հայտարարվել է հետախուզումՁեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է ավտոմեքենայի մեջ:
-
06.07.17, 08:57Սպանություն Տավուշում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվում էՔննություն է տարվում՝ պարզելու Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները:
-
20.05.17, 13:34Ապօրինի հատված ծառերը և փայտանյութն անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձիՊարզվել են «Դիլիջան ազգային պարկ»-ից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու հանգամանքները:
-
13.04.17, 08:44Հակառակորդի կողմից արձակված կրակահերթի հետևանքով վնասվել են Այգեհովիտի բնակիչների խաղողի այգիներըՔննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ:
-
21.12.16, 15:439 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. նրան առաջադրվել է մեղադրանքՏավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն՝ 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար։
-
07.11.16, 14:38Մեղադրանք է առաջադրվել՝ մահացած անձի փոխարեն քվեարկելու համարՊարզվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 40/05 տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։
-
12.10.16, 15:33Բռնություն է գործադրվել ընտանեկան բռնության ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների նկատմամբՀարուցվել է քրեական գործ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
-
10.10.16, 15:08Մահվան ելքով ավտովթար Տավուշի մարզում. հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
-
10.10.16, 14:10Ավազակային հարձակում Իջևանում. մեկ անձ կալանավորվել էՏավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Իջևանում 69-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։