Լրահոս
    08.08.17, 15:38

    Տավուշում հայտնաբերվել է Երևանի բնակչի դին. վերջինս համարվում էր անհայտ կորած

    Տավուշում հայտնաբերվել է Երևանի բնակչի դին. վերջինս համարվում էր անհայտ կորած
    2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին,  հաղորդում է ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա:

    Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

    «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի ձախ մասում գտնվող տաղավար տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի, որի պարանոցի ստորին երրորդի շրջանում փաթաթված է եղել կպչուն ժապավեն: Դիակի շրջակայքում հայտնաբերվել են նաև արնանման հետքերով պոլիէթիլենային տոպրակի կտորներ:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. վերջինս Երևանի բնակիչ է, ծնված՝ 1985 թվականին, և 2017թ. հուլիսի 31-ից համարվում էր անհայտ կորած:

    Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան պատճառները, հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: