-
18.01.19, 08:56ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ՝պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ, հարուցվել է նոր գործԼևոն Երանոսյանը հանձնարարել է ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցփաթեթների շրջանակներում պայմանագրեր կնքեն իր մատնանշած կազմակերպությունների հետ:
-
17.01.19, 09:25Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համարՊարզվել է, որ զինծառայողը վնասվածքն ստացել է համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքայինի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում արձակված կրակոցից:
-
09.01.19, 13:55Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել էՄի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:
-
20.12.18, 12:06ԶՔԳՎ պետի տեղակալն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներինՏուժողի իրավահաջորդները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։
-
20.12.18, 09:17Հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվՊայմանագրային զինծառայողը, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան, Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:
-
18.12.18, 08:47Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվԶինծառայողն ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել և պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանին անզգուշությամբ պատճառել գնդակային միջանցիկ հրազենային վնասվածք:
-
04.12.18, 12:32Հարուցվել է քրեական գործ՝ ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ. սև արկղը հայտնաբերվել էՁեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:
-
04.12.18, 06:28Ավարտվել է ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
-
02.12.18, 09:51Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվՄարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը:
-
23.11.18, 13:57ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքովՔննությամբ տվյալներ ձեռք չեն բերվել՝ բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ:
-
07.11.18, 13:31Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները«Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
-
06.11.18, 09:11Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվԶինծառայողը ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: