Շնորհավորանք ՀՀ ոստիկանության պետի կողմից
Հարգելի պարոն Քյարամյան,
ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր ղեկավարած տեսչությունը մեծ առաքելություն ունի օրինականության ապահովման, պետականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:
Քննչական կոմիտեն կայացած կառույց է՝ իր ավանդույթներով, բարձր պրոֆեսիոնալիզմով, նվիրված ծառայությամբ՝ պետությանը ու ժողովրդին:
Վստահ եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը Ոստիկանության հետ՝ հանուն մեր պետության և հասարակության:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
ՀՀ ոստիկանության պետ Վ.Ղազարյան