Լրահոս
19.12.18, 10:23

ՍՊ ընկերության տնօրենը Երևանում գործող երկու տուն-ինտերնատից առերևույթ խարդախության եղանակով հափշտակել է խոշոր չափերի գումար

ՍՊ ընկերության տնօրենը Երևանում գործող երկու տուն-ինտերնատից առերևույթ խարդախության եղանակով հափշտակել է խոշոր չափերի գումար

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ  կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, խոշոր չափերով առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, կեղծելով ընկերության հիմնադիր-տնօրենի ստորագրությունը, վեջինիս անունից  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աշխատակիցների հետ կազմել և կնքել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին սննդամթերքի մատակարարման վերաբերյալ պայմանագիր:

Պայմանագրի կնքումից հետո ՍՊ ընկերության տնօրենը 2018 թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում հիշյալ ՊՈԱԿ-ին մատակարարել է պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող՝ մեկ այլ ՍՊ ընկերության անվամբ կեղծ պիտակավորմամբ բուսայուղ պարունակող մթերք:

Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը նույն եղանակով պայմանագիր է կնքել նաև «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հետ և կրկին պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սնունդ մատակարարել կազմակերպությանը:

Արդյունքում՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից ՍՊ ընկերության տնօրենը խաբեությամբ առերևույթ հափշտակել է  696.390 ՀՀ դրամ գումար, իսկ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից՝ 986.135 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, կատարված առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: