Լրահոս
03.10.16,
09:38
Ստացվել է 30 հաղորդում
2016 թ. հոկտեմբերի 2-ին հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում։
Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 24, Լոռիի եւ Կոտայքի մարզային քննչական վարչություններում՝ 3-ական հաղորդում։
Օրենքով սահմանված կարգով քննություն է իրականացվում՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։