Լրահոս
18.02.20, 09:23

Տեղեկատվություն՝ 2019 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին

Տեղեկատվություն՝ 2019 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին
2019թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն բնույթի 412 նյութ: Վերը նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում է գտնվել 1671 քրեական գործ:

Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում գտնվող հիշյալ 1671 քրեական գործերից 1167-ը վարույթ է ընդունվել 2019թ. ընթացքում, իսկ 504 -ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր:

Նշված ժամանակահատվածում հարուցվել է 392 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 36 քրեական գործով վարույթ վերսկսվել է, 698 քրեական գործ ստացվել է ՀՀ քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններից և ՀՀ քննչական կոմիտեի այլ ստորաբաժանումներից: Դատախազի կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 8 քրեական գործ: Քրեական գործերից անջատվել են թվով 33 քրեական գործի մասեր:

2018թ. ընթացքում նախապատրաստված 20 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որոնցից 11-ը` արդարացման, 9-ը` ոչ արդարացման հիմքով:

Դատախազի կողմից վերացվել է մերժման 5 որոշում:

Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող 1671 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.

1-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված մարդու թրաֆիքինգին կամ շահագործմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
1-ը՝ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
58-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
522-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն (փողերի լվացմանը),
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190.2-րդ հոդվածով նախատեսված գնային չարաշահմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին,
124-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
357-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,
42-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված  ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն,
112-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,
51-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,
34-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն,
7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալուն,
6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը,
128-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածով նախատեսված անօրինական միգրացիայի կազմակերպմանը,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով նախատեսված ապացույցներ կեղծելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելուն,
24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,
118-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը: 

Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 691 քրեական գործ, 520 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 337-ը` արդարացման հիմքով, 183-ը` ոչ արդարացման հիմքով:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 171 քրեական գործ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդություններ չեն եղել:

Կասեցվել է 44 քրեական գործով վարույթ, որից 29-ը` անձը հայտնի չլինելու հիմքով, 11-ը՝ անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 4-ը՝ այլ հիմքերով:

Ըստ ենթակայության է ուղարկվել 133 քրեական գործ: Միացվել է 206 քրեական գործի վարույթ:

2019թ. նախորդ ժամանակահատվածից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել ընդհանուր հաշվով 597 քրեական գործ: